Поиск

Полнотекстовый поиск:
Где искать:
везде
только в названии
только в тексте
Выводить:
описание
слова в тексте
только заголовок

Рекомендуем ознакомиться

'Документ'
7 версия, 1-C Торговля версия 7.7, Internet Explorer Знание языков Русский язык родной Румынский язык профессионально Английский язык технический (со ...полностью>>
'Лекция'
В 70 г.г 20 в. Произошло изменение функции золота, (золото перестало быть средством превращения, а затем и средством платежа и было вытеснено во внутр...полностью>>
'Документ'
17 лет в истории Москвы — это приватизация начала 1990-х, конфликт Бориса Ельцина с Верховным Советом 1993 года, голосование за Конституцию, две чече...полностью>>
'Рассказ'
Единого мнения нет, если не считать мифа о сотворении Адама и рассказов о пришельцах.Как нас учили несколько десятков лет, человеком обезьяну сделал т...полностью>>

Научно-практическая конференция Сборник докладов

Главная > Доклад
Сохрани ссылку в одной из сетей:

ԱՆՈՒՇ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Հայկական ավանդույթների պահպանումը մշակութային փոխազդեցությունների պայմաններում

Մարդկության առաջացումից ի վեր և ազգերի ձևավորման մեկ­նարկային փուլերից սկսած` որևէ ցեղախումբ, ցեղ կամ ազ­գություն մե­կուսացված չի եղել և չէր էլ կարող լինել:

Ազգամիջյան շփումները կարող են լինել տարբեր բնույթի` սկզբում ապրանքափոխանակման, առևտրային կապերը, ազգերի տե­ղաշարժերը, իսկ հետո` պատերազմներն ու հրոսակային հար­ձակումները: Այս ամենն էլ հանդիսանում է մշակութային փո­խադարձ ներթափանցման առիթ և աղբյուր:

Մոնղոլ-թաթարները Ռուսաստանում իշխեցին մոտ 200 տարի, եկան թրով, կործանումով, մխրճվեցին Ռուսաստանի սիրտը, սակայն ի վերջո տարրալուծվեցին ռուսական էթնիկ տարրի մեջ, քանզի գրավ­յալը ավելի բարձր մշակութային մակարդակի վրա էր, քան գրավողը:

Երկուստեք հարստացան և սնվեցին թե՜ ռուսականը, թե՜ թա­թարականը նույնիսկ այն պարագայում, երբ ազգն ու պետությունը կայացած են և փոխադարձ գենետիկ սինթեզն ու որակի նորոգումը անխուսափելի են: Չկա գոյության մեկուսացված ազգ, առավել ևս ներկա գլոբալիզացիայի պայմաններում:

Հեռուներից գալով` կարող ենք նկատել, որ գլոբալիզացիայի դրսևորումը միշտ էլ եղել է շումերա-աքադական փուլում, ասորա­բաբելական, խուրիմիտանական (մ.թ.ա. III հազ.), հայ-ուրարտա­կան, հռոմեական և այլն: Աշխարհակալության և մշակույթների համակց­ման առաջին հռչակված փուլը համարվում է Մակեդո­նացու նվա­ճումների շրջանը, որի արդյունքում էլ եղավ հելլենիզմը (մ.թ.ա. IV դար): Հելլենիզմի նվաճումները հարատևեցին ընդհուպ մինչև մ.թ. III դարը:

Կարծում ենք, որ գլոբալիզացիայի երկրորդ փուլը եղավ քրիս­տոնեությունը և ընդհանրապես հեթանոսությունից դեպի մեկ աստ­վա­ծություն անցնելու շրջանը (IV դարից առ այսօր): Իսկ հաջորդ ալիքը եղավ մահմեդականության տարածման փուլը (VII դարից): Էլ չենք խոսում բուդդայական աշխարհի մասին (Հեռավոր Արևելք): Հայ ժողովուրդը, որպես աշխարհի հնագույն ժո­ղովուրդներից մեկը, իր զարգացած, ձևավորված շերտերով, մշակութային բազմաբովանդակ դրսևորումներով չէր կարող բացառություն լինել ազգերի և մշա­կույթների շփման առումով: Եղել ենք և՜ հզոր և՜ թույլ: Չնայած քաղա­քական առումով հիմնականում եղել ենք թույլ, այդուհանդերձ մնացել ենք ինքնատիպ, պահպանել ենք ինքնությունը և ամենակարևորը լեզուն ու մշակույթը:

Անդրեյ Տարկովսկին մեկ անգամ իր բանավոր խոսքում ասաց, որ ազգերի պայքարում հաղթում է նա, ով ոչ թե թրով է պայքարում, այլ նա ով դիմակայում է գրչով:

Իհարկե պետք է լինեն նաև ուժեղ, զինված, բայց կյանքի-մահու պայքարում հաղթում է ոգու հզորությունը և բանականության իշխա­նությունը:

Պետրոս I-ը ռուս կանանց և աղջիկներին (որոնք ազգային ոգու և ինքնության պահպանողներն էին հանդիսանում) պատ­գամում էր երբեք չխուսափել խառնամուսնություններից, քանզի այդ ճանա­պարհով կարելի էր թարմացնել արյունը, հարստացնել գենը, ընդլայ­նել իմացական պաշարը: Միայն թե ռուս աղջիկն ու կինը պետք է ռուսին հարիր դաստիարակություն տային իրենց զավակին: Նույն տրամաբանությամբ թե՜ հայ տղամարդը, թե՜ հայ կինը կոչված են հայեցի դաստիարակելու, ընտանիքում հայոց լեզուն գուրգուրելու, ազ­գային ավանդույթներ սերմանելու, բարոյական վարքագիծ ցու­ցաբերելու:

Այս պարագայում և ոչ մի արյունախառնություն չի վտանգի ազգերի ինքնությանը, նունիսկ եթե խառնվում է ոչ ցանկալի արյուն:

Մայրս ռուս է, հայրս հայ:

Իմ հայրն իր ողջ ոգեկերտվածքով, հայ մշակույթն իր արմատ­ներից ճանաչելու հատկությամբ կաթիլ առ կաթիլ, ժամ առ ժամ իր երեխաների մեջ սերմանել է սերը դեպի հայրենիքը, ամեն ինչի հայ­կական տեսակը:

Երբ հայրս մեկնել էր Լենինգրադ` սովորելու Վ. Մուխինայի անվան Գեղարվեստի բարձրագույն հաստատությունում (որտեղ էլ նա հանդիպեց մորս), այնտեղ նրան դասավանդում էր հանճարեղ հրեա նկարչուհի-գոբելենագործ Սառա Բունցիսը, որն առաջնորդ­վելով իր սկզբունքներով` մեր նախկին բազմաէթնիկ խորհրդային հանրապետության տարբեր ազգությունների ուսանողների մոտ կարողացավ պահպանել յուրաքանչյուր էթնոսին բնորոշ մշակու­թային ժառանգության փոխանցումը: Հայրս միշտ հիշատակում էր այն փաստը, որ կոմպոզիցիայի ժամերին Բունցիսը իր առջև դնում էր հայկական մանրանկարչության պատկերագրքերը, այլ ոչ թե թե­լադրում իրենը կամ ռուսականը: Նախկին խորհրդային պետության յուրաքանչյուր ազգությանը նա վերաբերվում էր որպես առանձին մշակութային զանգվածի:

Ինստիտուտը գերազանց ավարտելուց հետո, որպես լավա­գույն մասնագետի, հայրիկիս Լենինգրադում հատկացրել էին ստեղ­ծագործական արվեստանոց, իսկ մայրիկիս` բնակարան: Ունենալով ռուս կին, բնակարան և արվեստանոց Ռուսաստանի սրտում` նա, ի տարբերություն իր բազմաթիվ այլազգի համակուր­սեցիների, թողնում է բարեկեցիկ կյանքն ու վերադառնում հայրենիք: Եվ այդ դժվարին պայմաններում սկսում է աշակերտներ հավաքել:

Հայրս` ՀՀ վաստակավոր նկարիչ Կարապետ Եղիազարյանը, հայկական ժամանակակից գոբելենի հիմնադիրն է: Գոբելենի արվես­տը ծնվել է հեռավոր երկրներում դեռևս մ.թ.ա. III-II հազարամ­յակներում` մինչկոլումբյան Ամերիկայում, Հին Եգիպտո­սում, այնու­հետև շարունակվել է ղպտական արվեստում: XIIդ. իսպանացի խա­չա­կիրների միջոցով տեղափոխվել է Սուրբ երկրից Արևմտյան Եվ­րոպա, Ռուսաստանում այն հայտնվել է Պետրոս I-ի օրոք, իսկ Հա­յաստան գոբելենի արվեստը բերել և տարածել է իմ հայրը անցյալ դարի 60-ական թվականներին: Եվ խոսելով սեռային խառնամուս­նության մասին` հորս դեպքում պետք է նշել նաև իր, այսպես ասած, մշակութային խառնամուսնությունը, քանի որ նա առաջինն էր հայոց մշակութային պատմության մեջ, որ օտարի այդ զարմանահրաշ հյուսվածքի արվեստը ներմուծեց հայկական մշակույթ, և այն են­թարկեց մեր ազգային կանոնակարգին` հարստացնելով էթնոսը և էթնիկ յուրօրինակությունը:

Հորս գոբելենները ազգային թեմատիկ բնույթ են կրում:

Իր էությամբ նկարչի ստեղծագործությունը հարազատ երկրի, նրա ժողովրդի, ավանդույթների, բազմադարյան արվեստի պատ­մութ­յունն է: Նա իր հայրենի հողը փառաբանող որդին էր: Հայրե­նասիրությունը ամենուր էր` այդ մարդու էության մեջ, մարդկանց և Հայաստանի բնության համդեպ վառ սիրո մեջ. նա գլուխ էր խոնարհում պատմական հուշարձանների վեհության և այն վարպետ­ների առջև, որոնք մեծ ներդրում են ունեցել համաշ­խարհային արվեստի` ճարտարապետության, պոեզիայի, կերպար­վեստի, երա­ժշ­տութ­յան զարգացման գործում:

Կարապետ Եղիազարյանի ստեղծագործություններում, անկախ դրանց ընդհանուր բնույթից` քաղաքացիական թե հա­սարակական, էպիկական թե լիրիկական, կենցաղային, նաև աշխատանքի տեսա­կետից` գոբելեն, խճանկար, գեղանկար, առկա է հայրենասիրական ոգու շեշտադրումը: Պատահական չէ, որ Կարապետ Եղիազարյանի «հայկական կոլորիտը» հեշտու­թյամբ գուշակվում է նաև միայն մասնագետների կողմից: Նրա աշխատանքների մեծագույն արժա­նիքը հենց նրան բնորոշ ազգային առանձնահատկությունն է:

Տակավին երիտասարդ նկարիչը, դեռևս չունենալով բավա­րար փորձ, ըստ էության, ազատ ու համարձակ կերպով մարմնավորել է իր երևակայած պատկերները` սահմանելով ստեղծագործական որո­շակի սկզբունքներ: Դրանք տրամաբա­նորեն կառուցված ռիթմիկ հո­րին­վածքներ են, ինչը թույլ է տալիս ճշմարտացիորեն կարդալ հե­ղինակային մտքերը, նրա բացառիկ զարդակառուցվածքային հա­մա­կարգը: Կարևոր է, որ Եղիազար­յանի աշխատություններում զգաց­վում է նյութի` բրդի առկա­յությունը, նրա փափկությունը, նրբությունը, խտությունը, զարմա­նալի հնարամտությունը, որը կլա­նելով լույսը` լիարժեք փո­խանցում է գույնի ուժն ու խորությունը: Կարապետ Եղիազարյանն իր ստեղծագործական առաջին իսկ քայլերից հստա­կորեն սահ­մանում է նաև սյուժեների շրջանակը` հարազատ Հայաս­տանը, այդ ժողովրդի ավանդույթները, հասարա­կական կյանքի իրա­դարձությունները, բնության պատկերները: Նա իր գործի նվիրյալն է. միշտ պրպտող, որոնող: Նրա յուրաքանչյուր աշխատանք դեպի կեր­պարաբովանդակային և ձևագեղարվեստա­կան խնդիրների լուծումը տանող մի նոր քայլ է:

«Հայաստանի վաստակավոր նկարիչ Կարապետ Եղիազար­յանն իր վրա դժվար պարտակություն է վերցրել` ավանդույթների ուսումնասիրությունից գնալ նորի որոնումների ուղիով»1:

Կարապետ Եղիազարյանին հրավիրում էին նախկին խորհր­դային միության բոլոր ծայրերը կատարելու գոբելենային աշխա­տանք­ներ (վարագույրներ), և նա առանց ճիգ գործադրելու ապա­ցուցում էր, որ ազգայինը համամարդկային է: Հայ մշակույթը միշտ բաց է եղել աշխարհի առջև` տալով այն լավագույնը, ինչն ինքն ունի և օտարից վերցնելով այն, ինչ հարազատ է իր ոգուն և լուծել է իր մեջ` վերածելով նոր որակների:

Իմ խառնածին լինելու պարագայում կարևոր են այնպիսի հատ­կանիշներ, ինչպիսիք են սեռերի տարբերակումը, տղամարդու և կնոջ կարծրատիպերը, սեռային սիմվոլիկայի, սոցիալիզացիայի և սեռային դերերի տարանջատման վերաբերյալ ժողովրդական պատ­կերա­ցում­ները, ընդ որում մեզանում ուժեղ է համարվում տղամարդը, իսկ ռուս ազգի ՙուժեղի՚ ներկայացուցիչը կինն է: Եվ երկու ազգերի ուժեղ համարվող կողմերի միահյուսման արդյունքը ԵՍ եմ` իմ ուժեղ բնավորությամբ:

Այսօր ես համարվում եմ ժամանակակից, իմ ասպարեզում առա­ջատար, սիրված նկարչուհի, զբաղվում եմ գիտությամբ (մանկ. գիտ. դոկտոր), վարում եմ հասարակական լայն գործու­նեու­թյուն (ղեկավարում եմ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ դիզայնի և դեկորատիվ - կիրառական արվեստի ամբիոնը) և ամե­նա­­կարևորը պահ­պանում եմ ավանդական վերաբերմունք ըն­տանիքիս հա­ն­դեպ: Ինքնության առումով ավելի հայ եմ, քան զտարյուն որոշ հայեր:

Ժառանգել եմ հորս պատգամը և նոր շրջափուլի մեջ եմ դրել նրա արվեստը` հետևելով XX դարի ավանգարդիստական ոճամտա­ծողությանը: Հայրս ֆրանսիական գոբելենը դարձրեց հայկական, իսկ ես հայկական գոբելենը նորից վերընծայեցի համաեվրոպական տիրույթներին` չխաթարելով հայի էթնիկ դեմքը և ազգային արժեք­ների պահպանումն ու փոխանցումը:

Կարող եք ասել, թե որ ազգությանն են պատկանում Մալեվիչը, Կանդինսկին, Շագալը. ահավասիկ գլոբալիզացիայի վառ օրինակ­ներ: Այս ամենը դեռ չի նշանակում, որ ազգայինը կկորչի. այն կմնա Աստծո նախախնամությանը, քանզի հենց ազ­գայ­ինն է գույն տալիս մեր համահարթեցված մոլորակին: Ինչպես տիեզերքն է գնացել խտացումից դեպի բռնկում, մասնա­վո­րեցում և հետո նորից սեղմում, այնպես էլ բովանդակ աշխարհը կգնա մասնակիից դեպի ընդ­հանուրը և ընդհանուրից դեպի մասնակին:

ՄԻՀՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀՀ ԳԱԱ հնագիտության և

ազգագրության ինստիտուտ

Խառնամուսնությունները և ինքնության խնդիրները ՀՀ-ի աշխատանքային միգրանտների շրջանում

Աշխատանքային միգրացիան և դրա հետևանքով ձևա­վորված խառնամուսնական ընտանիքները Հայաստանում որոշ տարածում են գտել դեռևս անցած դարի 60-ական թվականներից, երբ կառա­վա­րության կազմակերպած հավաքների միջոցով, իսկ այնուհետև նաև անհատական ձևով ամեն տարի Հայաստանից շուրջ 30-40 հազար մարդ1 շինարարական աշխատանքներ կա­տարելու նպատակով հիմնականում մեկնում էին ՌՍՖՍՀ-ի հյու­սիսարևելյան շրջաններ և նախկին ԽՍՀՄ-ի մի քանի ազգային հանրապետություններ: Նրանք համարվում են աշխատանքային միգ­րանտների առաջին սերունդը, ովքեր այնտեղ ստեղծեցին սոցիալական կապերի լայն ցանց: Օրի­նակ` Օմսկի ՙԼույս՚ հայկական համայնքի կենտրոնի նախագահի հետ հարցազրույցից պարզվեց, որ նա, լինելով ծագումով Ջավախ­քից, սկսած 1960-ական թվականներից` երկար տարիներ Հայաս­տանից շինարա­րական բրիգադներ է բերել Օմսկ` աշխատելու. ՙԻնձ հետ Հա­յաստանից գալիս էր շուրջ 20-30 մարդ, որոնք հիմնականում ախլքալաքցիներ և գյումրեցիներ էին: Այդ աշխատանքներում ընդ­գրկ­վում էր նաև տեղի բնակչությունը: Նրանց հետ շինարարության վրա աշխատում էր մինչև 100-120 մարդ՚2: Ինչպես Օմսկում, այնպես էլ ՌԴ մյուս մարզերում սկսեցին ձևավորվել հայկական էթնիկ ցանցեր1, որոնք կանխորոշեցին 1990-ական թվականներից հետո Հայաստանում գտնվող նրանց ընտանիքի անդամների և հարա­զատների միգրացիոն վարքագծի ձևավորումը և միգրա­ցիայի ուղ­ղվածությունը: Ինչ վերաբերում է հետխորհրդային Հա­յաստանից աշխատանքային միգրանտներին, ապա մի շարք հե­տա­զոտության արդյունքներով 2005-2007թթ. նրանց բացարձակ թվաքանակը կազ­մել է 96հազ. մինչև 122 հազ. մարդ կամ Հայաստանի մշտական բնակչության 3.0-3.8%-ը2: 2008 թվականից ստեղծված տնտեսական ճգնաժամի հետևանքով նրանց թվա­քանակը կրճատվեց մոտ 30%-ով: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաս­տանի Դաշնության Դաշտային միգրացիոն ծառայության ներկայա­ցու­ցչության տվյալներով` 2009 թ.-ին Հայաստանի շուրջ 82 հազ. քաղաքացի մեկնել է Ռու­սաստան` աշխատանքային գործունեություն ծավա­լելու նպա­տա­կով3: Աշխատանքային միգրանտների գործունե­ությունը, այլէթնիկ միջավայրում տեղի բնակչության հետ երկարատև և ակտիվ շփում­ները դառնում են կարևոր հիմք ազգամիջյան խառ­նամուս­նությունների ձևավորման համար:

Խառնամուսնական ընտանիքների ուսումնասիրությունը կա­րևոր է այն առումով, որ ինքնության խնդիրները քննարկվում են երկրորդ կամ երրորդ սերնդի մակարդակով, որտեղ ազգային ինք­նության բովանդակությունը և կառուցվածքը ունեն որոշակի առանձ­նահատկություններ: Այդ ընտանիքներում հետաքրքիր է այն հարցը, թե ինչ հիմքերի վրա է, որ մարդն իրեն համարում է հայ, և դրա համար որոնք են հիմքերը, ինչ դեր են կատարում պատմական հի­շողությունը, ժողովրդի ավանդույթները, առաս­պելները, լեգենդները, սիմվոլները, հայրենիքի մասին ունեցած պատկերացումները, լեզվի իմացությունը, մշակույթը և այլն:

Նշենք, որ արտագնա աշխատանքի խնդիրը մեր հետաքր­քրության շրջանակներում է եղել դեռևս անցած դարի 80-ական թվա­կաններից. առաջին էթնոսոցիոլոգիական հետազոտությունը միգ­րանտ­ների ընտանիքների հետ իրականացվել է 1987-ին, իսկ երկ­րորդ` կրկնվող հետազոտությունը 20 տարի հետո` 2007-ին1: Ըստ 1987թ. էթնոսոցիոլոգիական հետազոտության արդյունքների` խառ­նամուսնությունները աշխատանքային միգրանտների շրջա­նում կազմել էին 11.7%2: Այդ շրջանում հավաքված վիճա­կագ­րական տվ­յալներից պարզվում է, որ, օրինակ, Լոռու մարզի Մեծավան գյուղում, որտեղից ամեն տարի արտագնացության էր մեկնում շուրջ 700-750 տղամարդ, սկսած 1970-ական թթ. մինչև 1987թ.` գրանցվել է շուրջ 48, իսկ Գեղարքունիքի մարզի Սա­րուխան գյուղում` շուրջ 21 խառ­նամուսնություն: Այդ ընտա­նիքները որպես բնակության վայր ընտրել էին տղամարդու հայրենիքը` Հայաստանը: Նշենք նաև, որ Մեծա­վան գյուղում այդ ընտանիք­ների շուրջ 12%-ը հետագայում ավարտ­վել են ամուսնալու­ծութ­յամբ, քանի որ այլազգի աղջիկները չեն կարո­ղացել հարմարվել տեղի մշակութային-կենցաղային պայմաններին, ինչպես նաև ազգա­յին նիստուկացին և վարքի կանոներին:

2007թ. էթնոսոցիոլոգիական հետազոտության արդյունքնե­րով` աշխատանքային միգրանտների շրջանում խառնամուսնա­կան ընտ­ա­նիքների թվաքանակը կազմել էր 9.4%, և նրանց 7.7%-ը բնա­կություն էր հաստատել Հայաստանից դուրս` հիմնականում կնոջ հայ­րենիքում: Ընդհանրապես պետք է նշել, որ 90-ական թվականներից հետո, կապված Հայաստանում ստեղծված տնտե­սական իրավի­ճակի հետ, հասարակության մի մասը խառնա­մուսնությունները համարում էր կարևոր ելք այդ վիճակից դուրս գալու համար: Ներ­կայացնեմ այդ ընտանիքների հետ իրակա­նաց­րած հարցազ­րույց­ներից մի հատված. ՙՄեր գյուղից շատ տղաներ են խոպան գնում, ամուսնանում են ուրիշ ազգի աղջիկների հետ և մնում են այնտեղ: Երիտասարդները ստիպ­ված են դա անում, քանի որ այստեղ աշ­խատանք չկա: Այստեղից նրանք ստիպված գնում են, էլ ուր մնաց ա­մուսնանալուց հետո նրանց բերեն այստեղ ապրելու: Ախպորս թոռը մի ուկրաինուհի էր բերել: Բերեց, որ ծնողները տեսնեն: Գնալու են մշտական ապրեն Ուկրա­ինայում: Այստեղ ապրելու պայմաններ չկան, աշխատանք չկա (Գե­ղարքունիքի մարզ, գյուղ Սարուխան, կին 64տ.)՚:

Հարցումներից պարզվեց, որ աշխատանքային միգրանտ­ների ընտանիքներում ծնողների գերակշռող մասը դեմ էր այդ ամուս­նություններին: ՙԻնչպե՞ս կվերաբերվեիք, եթե Ձեր ազգա­կան­ներից մե­կը (տղան, աղջիկը, եղբայրը, քույրը) ամուսնանար այլ ազգի ներ­կայացուցչի հետ՚ հարցին ինչպես 1987, այնպես էլ 2007թ. տվյալներով` նրանց գերակշռող մեծամասնությունը դեմ էր արտա­հայտվել և այն համարել էր անցանկալի ամուսնություն: 1987թ. միգ­րանտների ընտանիքների շրջանում այն կազմել էր 87.2%, իսկ 2007թ.-ին` 71%, և այդ պատասխանները հիմնականում պայմանա­վորված էին այլազգիների հետ ունեցած ազգային սովորույթների, մշակութային և կենցաղային, ինչպես նաև լեզ­վական տարբերութ­յուններով: Այդ կապակցությամբ հաճախ էին հանդիպում ՙօտար աղ­ջիկ­ները մեզ հարս չեն կարող դառնալ՚ պատասխանները: Միա­ժամանակ, վերջին ուսումնասիրության արդ­յունքներով` այդ հարցում դրականորեն տրամադրված կողմ­նա­կիցները ավելացել են` կազ­մելով հարցվածների 29%-ը: Այդ առումով նրանք նշել են ՙկգե­րա­դա­սեի իմ ազգից, սակայն ընտ­րության դեմ չէի առարկի՚ պատասխանը: Այդ կապակցությամբ ներկայացնենք միգրանտ­ների ընտանիքների հետ իրականացրած հարցազրույցից մեկ օրինակ. ՙՏղաս ամուս­նացավ ռուս աղջկա հետ: Մենք էլ ծնող ենք, չուզեցինք, որ տղաս տրամադրությունը գցեր, քանի որ չէինք ուզում, բայց համա­ձայն­վեցինք: Ես նրան ասում էի, որ նրանց կենցաղը, տրա­դիցիաները, բնավորությունը ուրիշ են: Խելոք աղջիկ է, բայց գյուղ բերելու բան չէ: Նրա բոլոր հարազատները այնտեղ են: Եթե տղաս հայի հետ ամուսնանար, գյուղում կմնար և իմ կողքին կլիներ: Ես նրան այդքան չէի կարոտի, քանի որ հնարավորության բացա­կա­յության պատճա­ռով արդեն մի քանի տարի է, որ նրան և թոռներիս չեմ տեսել: Ասում են, որ մեծ տղան արդեն ռուսական դպրոց է գնում (Վայոց ձորի մարզ, գյուղ Արենի, կին, 51տ.)՚:

Նման ընտանիքների մշակութային-կենցաղային բնութագրե­րում ոչ միայն տեղի է ունենում տարբեր մշակութային արժեքների փոխներթափանցում, այլև այն իր ազդեցությունն է թողնում նաև նրա անդամների ինքնություն վրա:

Ազգային ինքնությունն այդ ընտանիքներում նույն ինտենսի­վությամբ չի դրսևորվում և կրում է միջավայրի անմիջական ազդե­ցությունը. այսինքն` շատ կարևոր է այն հարցը, թե որտեղ է բնա­կություն հաստատել այդ ընտանիքը` միաէթնիկ, թե բազմաէթնիկ մի­ջա­վայրում: Ըստ հետազոտության արդյունքների` անկախ այն բա­նից` այդ ընտանիքում ծնված երեխան հոր էթնիկ պատկանե­լությունն է ժառանգել, թե մոր, նրա ինքնությունն արդեն իսկ եր­կատված է: Հայ-ռուսական խառնամուսնական ընտանիքում (հայ­րը` հայ, մայրը` ռուս) ծնված երեխան բնութագրվում է երկէթնիկ ինք­նությամբ, քանի որ մայրը նրան մեծացնում և դաստիարակում է նաև իր ազգային - արժեքային համակարգում ընդունված նոր­մերով և սովորույթներով: Այսուհանդերձ, միջավայրը այդ հարցում ունենում է էական ազդե­ցություն, քանի որ, օրինակ, Հայաստանում ծնված և բնակվող այդ ըն­տա­նիքներում երեխաների ազգային ինքնությունը գերազան­ցա­պես հայկական է, և ռուսական էթնիկ ինքնությունը շատ քիչ տեղ է գրավում: Նման ընտանիքում ծնված չափահաս մարդը հարցազ­րույց­ներից մեկում նշեց. ՙՀայրս հայ է, իսկ մայրս` ռուս, բայց ես ինձ լիովին հայ եմ զգում: Մայրս արդեն 25 տարի այստեղ է ապրում, հայերեն ազատ խոսում է, հայկական ճաշատեսակներ է պատ­րաստում, լավաշ է թխում, հարևանություն է անում: Մայրս ասում է, որ Հայաստանին արդեն սովորել է, և նրա համար դժվար կլինի Ոուսաստանում ապրել (Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, տղա­մարդ, 23տ.)՚:

Ազգային ինքնության պահպանման առումով իրավիճակն այլ է ՌԴ-ում ապրող հայ-ռուսական կազմություն ունեցող նման ընտա­նիքներում: ՌԴ Օմսկ քաղաքում կատարված ուսումնասիրությու­նից պարզվեց, որ որոշ ընտանիքներում, որտեղ հայրը տանը երե­խաների հետ հայերեն չի խոսում և չի զբաղվում նրանց դաս­տիարակությամբ, այդ երեխաները ավելի շատ յուրացնում են ռու­սական մշակութային արժեքները, բարքերը, վարվելակերպը, և նրանք ավելի շատ ռուսա­կան ինքնությունը կրող են. ՙանուն-ազ­գանունս հայի է, բայց ռուսա­կան դպրոց եմ հաճախում և հայերեն լավ չգիտեմ, Հայաստանում չեմ եղել: Ես գիտակցում եմ իմ հայ լինելը, բայց Հայաստանի պատ­մությանը, մշակույթին լավ ծանոթ չեմ (Օմսկ, տղամարդ, 25տ.)՚:

Ինքնության պահպանման համար Օմսկի մարզի հայկական համայնքի ղեկավարը պատմեց իրենց աշխատանքների և ձևա­վորված այն ինստիտուցիոնալ կառույցների մասին, որոնք միտված են միավորելու նրանց հավաքական ջանքերը սեփական լեզվա­մշա­կութային արժեքները պահպանելու համար: Ըստ նրա` այդ գործում հատկապես մեծ դեր են կատարում Օմսկի ՙԼույս՚ հայկական մշա­կութային կենտրոնը1 և Օմսկի մարզային ՙՈւրարտու հայկական կենտրոն՚ հասարակական կազմակերպու­թյունը1: Հայերից շատերը միավորվում են ազգային-մշակութային այդ կառույցներում, որի օգ­նությամբ նրանք այլէթնիկ միջավայրում պահպանում են իրենց ազ­գա­յին մշակույթը և սովորույթները:

Բացի դրանից` լեզվի պահպանման համար համայնքին կից ստե­ղծվել է կիրակնօրյա հայկական դպրոց: Այդ կապակցությամբ համայնքի ղեկավարը նշեց. ՙՇատ աշխատանքներ են կատարվել, որպեսզի պահպանվեն մեր ավանդույթները, սովորույթները, լեզուն: Այստեղ կրթական պայմաններն այնպիսին են, որ բոլորը սովորում են ռուսական դպրոցներում, շատերը հայերեն գրել և կարդալ չգիտեն: Դրա համար մենք ստեղծել ենք կիրակնօրյա դպրոց: Ցանկացողները շատ են, բայց դեռևս չունենք հիմնական դպրոցի շենք՚: Այդպիսի դպրոցի անհրաժեշտությունը կարևորել է նաև համայնքի բնակ­չութ­յունը, քանի որ նրանք տագնապով են մոտենում իրենց երեխաների մայրենի լեզվի, հայեցի դաստի­արակության և էթնիկ ինքնագի­տակ­ցության կորստի խնդիրներին:

Ազգային ինքնության պահպանմանը կնպաստի նաև Օմսկում կառուցվող հայկական ՙՍուրբ Աստվածածին՚ եկեղեցին, որը այդ քաղաքում կլինի տուֆից կառուցված առաջին եկեղեցա­կան շինու­թյունը: Վերջինիս շինանյութը կբերվի Հայաստանից2: Բացի դրանից` այնտեղ լույս է տեսնում ՙՈւրար­տու՚ թերթը, որտեղ հայ մշակույթի և պատմության մասին հաճախակի հրատարակվում են նյութեր3:

Համայնքի ղեկավարը կարևորեց նաև այնտեղ գոյություն ունեցող հայկական էթնիկ ցանցերի դերը, որոնց միջոցով սերտ կապեր են ստեղծվել հայ էթնոսի տարբեր ներէթնիկ խմբերի միջև:

ԱՆԱՀԻՏ ՍԱՀԱԿՅԱՆ

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ

Խառնամուսնությունների երեխաների էթնոնույնականացման առանձնահատկությունները

«Ես վաղուց չեմ զգում իմ երկու մասերի ջրբաժանը`



Скачать документ

Похожие документы:

  1. Xxxv научно-практическая конференция сборник тезисов

    Документ
    Айдаркин Евгений Константинович – первый проректор по научной и инновационной деятельности Южного федерального университета, заведующий кафедрой физиологии человека и животных, кандидат биологических наук, профессор.
  2. Школьная научно-практическая конференция (сборник материалов) (1)

    Документ
    В настоящее время компьютеризация населения перешла тот рубеж, после которого невозможно представить себе жизнь каждого жителя страны без этого чуда техники.
  3. Материалы Третьей Республиканской научно-практической конференции 28 мая 1997 г. Нальчик, 1998 С. 102-103. 2 Адыгский феодализм: причины методологического дуализма тезисы

    Тезисы
    Тезисы доклада на Региональной научной конференции «Проблемы безопасности и устойчивого развития регионов РФ (13 мая 2004 г.) – Пятигорск: Институт управления, бизнеса и права.
  4. Международная научно-практическая конференция «анализ современных экономических процессов и информационные технологии»

    Документ
    Кафедра экономической кибернетики экономического факультета Днепропетровского национального университета им. О.Гончара в свой юбилейный 30-й год приглашает Вас принять участие в работе Международной научно-практической конференции:
  5. Развитие физической культуры и спорта в современных условиях Материалы межрегиональной научно-практической конференции 28 мая 2010 г г. Стерлитамак Республика Башкортостан

    Документ
    Развитие физической культуры и спорта в современных условиях (Текст): материалы межрегиональной научно-практической конференции / Стерлитамакский институт физической культуры (филиал) ФГОУ ВПО «Уральский Государственный университет

Другие похожие документы..